Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Նույն քարոզչությունը՝ այլ փաթեթավորմամբ

Նույն քարոզչությունը՝ այլ փաթեթավորմամբ
18.08.2024 | 12:05

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ոգևորվելով «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության քարոզչական հաջողություններով, որով տարիներ շարունակ քարոզ էր իրականացնում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ադրբեջանի սահմաններից դուրս, հիմա էլ փորձում է ստեղծել, այսպես ասած, «Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական համայնք» կազմակերպությունը։ Այս տխրահռչակ կազմակերպությունով սկսել է իրականացնել նույն այն քարոզչական քայլերը, որն իրականացնում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության միջոցով։ Չեմ զարմանա, եթե Ադրբեջանի ԱԺ անցնեն պատգամավորներ, ովքեր կներկայացնեն այդ տխրահռչակ կազմակերպությունը։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նկատի ունի հենց ՀՀ-ն։

Եթե անկեղծ, ես կողմ եմ այն թեզին, որ չտրվենք սրանց սադրանքին, չմտնենք սրանց խաղի դաշտ, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է սկսենք ոչ պաշտոնական պայքար սրանց դեմ։ Պայքարը կարող է լինել տարբեր ձևերով, որտեղ ՀՀ-ն պաշտոնապես ոչ մի կերպ ներկայացված չի լինի, որպեսզի իրենց սադրանքն արդյունք չգրանցի։ Պայքարը կարող է լինել, դիցուք, Արցախի ամեն մի բնակավայրի մասին գրքերի պատրաստրում, տարբեր լեզուներով հրատարակում, տարբեր տեսակի միջազգային ֆորումներին Արցախը ներկայացնող ՀԿ-ների, գործիչների մասնակցություն, պատմավավերագրական ֆիլմերի նկարահանում, տարբեր լեզուներով թարգմանություն և ներկայացում։ Այստեղ պետության ուղիղ մասնակցությունը չպետք է լինի, բայց կարող է այլ ձևաչափով մասնակից լինել։ Առանց շատ փակագծեր բացելու՝ բոլորն էլ կարող են հասկանալ, թե ինչպես:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5602

Մեկնաբանություններ